Novel Concepts Medical ընկերությունը հայտնել է Իսրայելի իր լաբորատորիաներում բեկումնային արդյունքներ ստանալու մասին, որոնք ցույց են տալիս, որ նրա բուսական հիմքով բանաձևը ավելի քան 99%-ով նվազեցրել է կրծքագեղձի և թոքերի քաղցկեղի բջիջների կենսունակությունը, գրում է News Medical Live Sciences-ը։
Քաղցկեղի անալիզներից յուրաքանչյուրն իրականացվել է երեք անգամ Իսրայելի առաջատար լաբորատորիաներից մեկում։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել.
Կրծքագեղձի քաղցկեղ MCF-7, 48 ժամ ինկուբացիայից հետո. բջիջների կենսունակության 99,68%-ով նվազում։
Թոքերի քաղցկեղ A549, 48 ժամ ինկուբացիայից հետո. բջիջների կենսունակության նվազում 99,65%-ով:
Novel Concepts Medical-ի հիմնադիր, դոկտոր Ռեյչել Ալկալայը հայտարարել է, որ ընկերությունը կքննարկի գլոբալ համագործակցության հնարավորությունը, որպեսզի այն հասանելի դարձնի աշխարհի յուրաքանչյուր մարդու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում